Home
  | 0 - 9 |  
arciv [userpic]

Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն – մաս 3

March 13th, 2008 (03:38 am)

Արհեստավորները և գյուղական խմբերը մի շարք արհեստներ ու մշակման ձևեր պահում էին գաղտնի։ 



Մոկսի նշանավոր Կարմիր կամուրջը, 1593թ.
(վերջերս իրականացված վերանորոգման ժամանակ 
ամբողջովին ջնջվել են շինարարությանը և 
նորոգությանը վերաբերող  երկու 
հայկական արձանագրությունները)


Վանա լճի ավազանից (Գավաշ) Մոկս անցնելիս ճանապարհը անցնում է Եղերովն լեռան լեռնանցքով։ 



Եղերովնի լեռնանցքը 
(գոռալու դեպքում ձայնի արձագանքը 
կրկնվում է երեք անգամ)


Այս
լեռնանցքում է գտնվում Փութկու (Փոթորկի) ս. Գևորգ վանքը։ Ինչպես ցույց է տալիս անունը (Փոթորկի), սա ծառայում է իբրև ապաստարան ճանապարհորդների համար՝ փոթորիկի ժամանակ։ 





Մոկսի ավերակ եկեղեցիները սբ. Գրիգոր և սբ. Ամենափրկիչ
(ցավոք չկարողացա իմանալ, թե որ եկեղեցին որն է)

Զմռանը
, սաստիկ ձյան ու սառնամանիքների պատճառով ճանապարհորդները շաբաթներով մնում էին այստեղ։ Շատ վաղուց սովորություն էր դարձել վանքում պահել աքաղաղներ և ձմռանը մինչև աքաղաղը չկանչեր, ոչ ոք ճանապարհ չէր գնա։ 





Խաչքարերի բեկորներ Մոկսում 

Ամեն ինչ պղծված է..., բարբարոսները հայերի ոսկիներն են փնտրում...   

arciv [userpic]

Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն – մաս 2

March 13th, 2008 (03:23 am)

 

Բնակավայրերից նշանավոր են Մոկսը, Աղինն ու Ապարանքը։ Մոկսը գտնվում էր Տիգրիսի աջ վտակ Մոկս գետի վրա, ուներ անառիկ ու գեղեցիկ դիրք, նա գավառի կենտրոնական գյուղն էր։ 



Մոկսի ընդհանուր համայնապատկերն արևելքից

Մոկացիք անվեհեր, կտրիճ ու աշխատասեր ժողովուրդ էին։ Ունեին իրենց ավանդությունները, գեղեցիկ պարերը։. Մոկացիների լավագույն ավանդություններից է «Մոկաց Միրզա» պոեմը։ Այս դյուցազներգությանը իր ժամանակին ձայնագրված է Կոմիտասի կողմից։



Մոկսի Ջոջ աղբյուրը
(նույնիսկ օգոստոսյան շոգին անհնար է ձեռքը 
մեկ րոպեից ավել պահել աղբյուրի սառնորակ ջրում)

Հայերը, մեծ մասամբ, զբաղվում էին շերամապահությամբ, մեղվաբուծությամբ և ներկարարությամբ։ 



Մոկսի հարավային մուտքի այգիները

Մոկսի ձորերում խմբված, թվով քսան հայկական գյուղեր կազմում էին «Շենի-Ձոր» գյուղախումբը։ Տեղացիներն ամբողջապես դարբիններ և պղնձագործներ էին, որոնք մշակում էին գլխավորապես Մոկսի հարուստ հանքերը։

Շարունակելի...

arciv [userpic]

Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզեն – մաս 1

March 13th, 2008 (03:18 am)

Անցյալ ամառ ինձ բախտ վիճակվեց լինել Հայաստանի ամենագողտրիկ և քիչ ուսումնասիրված անկյուններից մեկում՝ Մոկսում։ Ցավոք, չհաջողվեց լինել Փութկու սբ. Գևորգ նշանավոր վանքում և լուսանկարել այն։ Ըստ տեղացի քրդերից ստացված տեղեկությունների, վանքն ամբողջովին այրվել և լրջորեն վնասվել է ՔԲԿ զինյալների և թուրքական զորամիավորումների միջև կայացած բախումների ընթացքում։ 

Այժմ ամբողջովին հայաթափ և քրդերով բնակեցված Մոկսում կատարած իմ սիրողական լուսանկարները զուգադրել եմ Կամսար Ավետիսյանի աշխատությունից քաղված էտյուդի հետ՝ ձգտելով լուսանկարները հնարավորին համապատասխանեցնել տեքստի բովանդակությանը։

Մոկաց աշխարհ. - Մոկաց երկիրը ոչ միայն Վանի շրջանի, այլև ամբողջ Արևմտյան Հայաստանի ամենաքիչ ուսումնասիրված և քիչ մատչելի մասն է։ Սա մի լեռնաշխարհ է իր խորհրդավոր ձորերով ու անտառապատ սարերով։ Արտոս լեռան մի ճյուղը բաժանում է Մոկսը Ռշտունիքից։

Մոկաց աշխարհի լեռնային նկարագիրը լավ է պատկերել
Ա. Շիրոյանը.

«Մոկաց աշխարհի այս վեհ լեռներում,
Խիտ անտառներում ու խոր ձորերում

Ապրում էր մի հին, ռամիկ ժողովուրդ
,
Որ հողն էր հերկում լեռներում իր լուրթ
,
Հոտերն էր քշում սարերն իր զոզան
,
Չէր իջել մեջքին ոչ մի գավազան
:
Ապրում էր այսպես չարքաշ ու բարի

Ջանասեր մշակն այն հին աշխարհի»։ 



Լճան գյուղի պատկերը 
Մոկաց կիրճի ամենաբարձր կետից

Այս երկրի լեռնահովիտներում աճում են նուռն ու խաղողը, իսկ սարերում ձյունն ամռանն էլ չի հալվում։ Ճանապարհները միայն նեղ ու դժվարին կածաններ են։

 

Մոկաց կիրճի կածանները հարավից

Բազմաթիվ մեծ ու փոքր ջրվեժներից առաջանում է Մոկս գետը, որը հոսում է դեպի Տիգրիս։ 



Մոկաց ջուր գետակը

Մոկսը ամբողջ Արևմտյան Հայաստանում գովված էր իր մեղրով, մեղրամոմով, չամչի տեսակներով։ Զարգացած էր մետաքսագործությունը և այծաբուծությունը, հատկապես «չուռ» տեսակի այծը, որի բրդից հայերը պատրաստում էին Մոկսի նշանավոր շալերը։


Շարունակելի...

arciv [userpic]

Հարցեր... հարցեր...

March 11th, 2008 (10:51 pm)

Ի վերջո ես էլ ձևակերպեցի ինձ հետաքրքրող հարցերը վարչապետին.

Պարոն Սարգսյան,

1. Վերջին հետընտրական զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀ–ում պետական ինստիտուտներից կայացած է փաստացիորեն միայն բոլորիս հպարտությունը հանդիսացող Հայկական բանակը, մինչդեռ կաշառառության մեջ թաղված ոստիկանությունը (ասվածը չի նշանակում, թե այս համակարգում չկան ազնիվ մասնագետներ) ոչ միայն ունակ չէ իրականացնելու իր վրա օրենքով դրված գործառույթները, այլև ինքն իսկ կարիք ունի պաշտպանության։
Ի՞նչ իրական քայլեր են նախատեսվում ՀՀ ոստիկանության համակարգն արդիականացնելու ուղղությամբ։

2. ՀՀ–ում լրջորեն խաթարված և նույնիսկ «քրեականացված» է հասարակության հիմնական խավերից շատերի արժեքային համակարգը, ինչը հետևանք է նաև քաղաքական և տնտեսական վերնախավի շատ ներկայացուցիչների կամ նրանց մերձավորների «կիսաքրեական» (ջիպային շքախմբեր, ոչ հազվադեպ բնույթ կրող երբեմն նաև զինված ընդհարումներ և այլն) վարքագծի և նույնիսկ Խորհրդարանում աչքի զարնող բացասական օրինակների։
Ի՞նչ քայլեր են նախատեսվում մեր երկրում արդարության և օրինապաշտության սկզբունքների վրա հիմնված իրապես ազգային արժեքային համակարգի ներդրման ուղղությամբ։

3. Արդյո՞ք ուշադրություն դարձրել եք, որ Ձեր պատասխանները համակարգիչ ներմուծող քարտուղարի կամ օգնականի առջև դրված է ոչ հայատառ (հավանաբար ռուսատառ կամ անգլիատառ) ստեղնաշար։
Չե՞ք կարծում, որ 5–րդ դարից ի վեր ամենահարուստ գրային ավանդույթներից մեկի կրողը հանդիսացող հայ ժողովրդի 21–րդ դարի պետականության համար առնվազն ամոթաբեր է «համակարգչային հայերենի» այն գրեթե սաղմնային վիճակը, որն առկա է այսօր։

arciv [userpic]

Երևանն ամրոց...

March 11th, 2008 (03:58 am)

 


Երևանը... 

Զարմանալի է... Մենք այն հաճախ կոչում ենք քաղաք, ուղղակի քաղաք՝ քաղաք  առանց անվան, քաղաք առանց աշխարհագրական և նույնիսկ երկրային տեղայնացման, Երևանը վերերկրային է՝ տիեզերական։ 
Ապշեցուցիչ է... Պատմության ընթացքում բազմաթիվ մայրաքաղաքներ կառուցած ժողովուրդն այս մեկը կոչում է քաղաք՝ պարզ ու հասարակ, առանց ավելորդ ու կաշկանդող պաճուճանքների։ 



Տարօրինակ է... Այսօր երևի առաջին անգամ քաղաքը թվում է ամրոց, իսկ ամրոցի սրտում Մոնթեն է...

arciv [userpic]

Miscellanea ideologica

March 10th, 2008 (01:07 am)

1. Армянское имперское мышление 


Не надо путать имперское мышление с империализмом. Не касаясь характеристики империализма, надо отметить, что имперское мышление никогда не бывает народным, оно бывает национальным, т.е., государственным, следовательно ни одна армянская община вне рамок армянской государственности объективно не может обладать армянским имперским мышлением. Причем, не надо путать это явление с имперским мышлением в США, России или в другой стране, которая стремится стать мировой или региональной сверхдержавой.

Армянское имперское мышление направлено в первую очередь против такого исторического зла как геттоизированное мышление, которое представляет Армению лишь как процветающую в экономическом плане страну – своего рода сытого гетто безо всяких внешнеполитических амбиций, в то время как армянское имперское мышление включает в себя не только внутриэкономические, но и серьезные внутренние и внешние экономические и политические амбиции, направленные в первую очередь на планомерное и четко обдуманное территориальное расширение границ армянской государственности в рамках Армянского нагорья (Армянская Реконкиста), её демографическое усиление (Армянская Репатриация), методичную фрагментацию вражески настроенных соседних стран и создание альянса стран-союзниц духовно и исторически близких и зависимых от Армении (Арменоцентричный Альянс) и т.д. и т.п.
 

2. Momenta sua sustentare

Каждое явление надо рассматривать во временном и пространственном контексте. Ситуация и реалии сейчас в Армении как никогда очень динамичны и догматические подходы в данном «ускоренном» временном отрезке могут оказаться устаревшими даже спустя день.

Сейчас в Армении возникла ситуация, когда есть возможность для окончательного искоренения ЛТП-изма и АОД-овского сектантства (прошу не путать тех ребят, которые вышли на баррикады, но по умолчанию никак не могут войти в число «мюридов танцующего лжемессии») и объявления общеармянского диалога и дискурса.

У новой власти будут две пути:

1. пойти на глубокие системные изменения (декриминализация, демонополизация, вовлечение во властные структуры идейных профессионалов, обеспечение широкого поля для деятельности конструктивной оппозиции и т.д. ) с учетом всей здоровой критики и объективного недовольства граждан нашей страны,
2. создать режим наподобие алиевщины в соседней стране со всеми вытекающими отсюда последствиями.

Если СС пойдет по первой пути, то ему обеспечено не только 10-летнее безоблачное правление, но и достойное место в истории нашего народа. В противном случае его ждет участь горче чем у ЛТП. В любом случае, думаю, примерно через год всё будет ясно.

Сейчас же от него требуется наладить внутриармянский диалог и демонтировать все без исключения «баррикады» и, например, по случаю инаугурации объявить амнистию для тех, кто хотя и активно участвовал в известных событиях, но не является носителем идей «лжемессианского сектантства».

arciv [userpic]

Մեր պատասխանը «Ավարայրի» գաղափարախոսներին

March 9th, 2008 (02:32 am)

 

Հայրենիք լքելը միանշանակ սխալ է, անկումային տրամադրությունները նույնպես։

Ցավոք սրտի, մենք մնացել ենք 5–րդ դարում՝ նույն պատմություն է, նույն պաթոսը, նույն «Ավարայրը», նույն «բարոյական հաղթանակով» բավարարվելն ու մի կողմ քաշվելը, նույն կործանարար գաղափարը – «ով Ավարայրում չէ՝ դավաճան է, Վասակ է»։

Իսկ հերթական անպտուղ «ավարայրներից» հետո մեր հերոս–գաղափարախոսները փակվում են ժայռում «մինչև ցորենը դառնա ընկույզի չափ», և կրկին կոտրված ու հուսալքված Հայրենիքի անդաստանը վարելու ու գոնե ցորնաչափ ցորեն ստանալու բեռը թողնում «դժգույն» մշակներին՝ «դավաճան» Վասակներին։

Այս Վասակներն են, որ չեն հերոսանում բոսոր մարտերում, չեն սրբացվում խելագարված ամբոխների կողմից, սակայն նրանք են, որ իրենց «գորշ» ու «աննկատ» գործունեությամբ հանգիստ ու տաժանակրորեն ուղղում են Տղմուտում խրված ու բեկված մեր պետականության նավը՝ խոյանում են և աշխատում՝ վերջիվերջո կանգնելով պատմության արդարացնող դատաստանի առջև, առանց ավելորդ հերոսականության, բայց ի վերջո իրական, այլ ոչ բարոյական հաղթանակով։     

arciv [userpic]

Нация или табор?

March 8th, 2008 (03:13 pm)

Само понятие «нация» подразумевает наличие государственности. Без неё любой народ, тем более исторически предрасположенный к перманентному беженству и исходу из Родины, рискует в скором будущем превратиться в романтичный табор с палатками, кострами, аккордами гитар и звездным небом над головой.  

Один из пользователей ОА пишет:

Мы, армяне - не государство, не религия, не территория, не толпа и не клуб по интересам. Мы - нация. Мы - подлинный живой организм. Единственный в мире. Со своим коллективным разумом и иммунной системой. И иммунная реакция уже началась.

Дорогие "государственники" не стоит плыть против течения. Смоет. Это не "тонкости".

Отвечая на такое толкование касательно «иммунной системы и коллективного разума», надо заметить, что в течение веков в силу особых исторических условий, когда армянам приходилось жить как община в чужих и часто враждебных государствах, у нас сложилась фактически антигосударственная иммунная система: ослабление государственности «автоматически» подразумевало  усиление роли общины. Насколько такая «иммунная система и коллективный разум» были правильными или действенными, выходит за рамки данного обсуждения, однако на подсознательном уровне мы часто переносим свой «антигосударственный иммунитет» даже на собственную государственность, пытаясь всячески ослабить её, дабы община была сильной, часто забывая, что мы уже полнокровная нация, а не община или гетто.

Дорогие антигосударственники (без кавычек), если течение такое, то надо не только плыть против него, но и всячески стараться изменить это течение. Не надо путать узкое мышление,  типичное для ограниченного геттоизированного мировоззрения в чуждой государственной среде, с имперским мышлением полнокровной нации в собственном государстве.   

Армянская государственность – священна! Любое внутреннее или внешнее посягательство на неё должно караться максимально жестко, в противном случае нас ждет «романтическое будущее» табора, где место тяжелой ноши ответственности за судьбу своей Родины и нации, будут занимать развлекательные песни и пляски у костров под открытым небом.   

arciv [userpic]

Հայրենիք

March 2nd, 2008 (04:17 pm)

Հայաստանցի – արցախցի իբր հակադրությունը իրականում որոշ հիվանդ ուղեղների զառանցանքի արդյունք է, սակայն, քանի որ առկա է նման հակադրության արհեստական սերմանման նույնիսկ նվազագույն վտանգ, անհրաժեշտ է գոնե ներքաղաքական կամ ավելի ճիշտ ներհասարակական կյանքում մեզ համար «լուծել» մի շատ պարզ, ես կասեի, նույնիսկ պարզունակ հարց։

Այո՛, արտաքին քաղաքականության ասպարեզում կամ դիվանագիտական նրբություններից ելնելով, միգուցե, շատ հաճախ նպաստավոր է  Արցախը ներկայացնել որպես ՀՀ–ից առանձին քաղաքական միավոր, բայց ինքներս մեզ չպետք է ստիպենք մեր երկրի (ներառյալ նաև Արցախը) կամ մեր հասարակության ներսում հավատալ նման «խորամանկության»։

Արցախն իրականում ՀՀ սովորական մարզ է, ինչպես Սյունիքը, ինչպես Արագածոտնը կամ Գեղարքունիքը, հետևաբար որևէ «երկվության» խնդիր պարզապես գոյություն չունի – արցախցի նշանակում է Հայաստսնի մարզերից մեկի բնակիչ, այսինքն՝ սովորական հայաստանցի կամ Հայաստանի բնակիչ։   

Այս համատեքստում պետք է ուղղակի խանձարուրում և անողոք կերպով խեղդել թե՛ երևանյան «մեծապետականության» և թե՛ ստեփանակերտյան «անջատողականության» ցանկացած դրսևորում։ 

Մենք միևնույն Հայրենիքի զավակներն ենք։

 

  | 0 - 9 |